Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ազայելը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տե՛ր իմ»։ Եղիսեեն ասաց. «Գիտեմ, որ իսրայելացիների դեմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, հղիների փորը պիտի պատռես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը»։ |
Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։
Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։
Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և Տերը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայել արքայի և Ազայելի որդի Ադերի ձեռքը։
Հովաքազի մոտ մնացել էին միայն հիսուն հեծյալ, տասը մարտակառք ու տասը հազար հետևակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր և նրանց հողի պես ոտքի կոխան էր դարձրել։
Այն ժամանակ Մանայեմը հարձակվեց Թերսայի վրա և այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնվող բոլորին սպանեց, հղի կանանց արգանդը պատռեց, որովհետև նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։
Նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն։
Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքը չի խնայելու ձեր մանուկներին։
Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,
Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։
Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։
Սակայն նա էլ հողդողդալով գերի կգնա, և նրա մանուկներին քարին կխփեն նրա ճանապարհների սկզբին, նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն, և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։