Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։ |
Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։
Նա տան մեջ այս ու այն կողմ շրջեց, բարձրացավ երեխայի վրա, յոթ անգամ երեխային ծածկեց իր մարմնով, և երեխան բացեց իր աչքերը։
Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։
Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։
Կփափկացնի նրա մարմինը, ինչպես մարմինը մանկան, ու մարդկանց մեջ կհաստատի նրան՝ երիտասարդացած։
Եվ ասաց նրան. «Ձեռքդ դի՛ր ծոցդ»։ Ձեռքը դրեց ծոցը, ապա այն հանեց իր ծոցից, և ձեռքը նորից ստացավ իր մարմնի գույնը։
Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։
Հագուստ, գործվածք կամ կարվածք կամ ամեն տեսակ կաշվե առարկա, որի վրայից բիծը լվացվելուց հետո կանհայտանա, թող մի անգամ ևս լվացվի, ապա մաքուր համարվի։
Այն օրը կենդանի ջուր կբխի Երուսաղեմում, նրա մի կեսը՝ դեպի առջևի ծովը, նրա մյուս կեսը՝ դեպի հետևի ծովը, այդպես կլինի նաև ամռանն ու գարնանը։
Իսրայելում Եղիսե մարգարեի օրոք բազում բորոտներ կային, և սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեման Ասորին»։
Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն գնաց նրանից։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,