Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կքշես ու կգնաս Աստծու մարդու մոտ, Կարմելոս լեռը»։ Երբ Եղիսեեն տեսավ, որ կինը գալիս է իր մոտ, ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ահա նա այն սոմնացի կինն է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:25
10 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, մա՛րդ ուղարկիր և ինձ մոտ՝ Կարմելոս լեռան վրա, հավաքի՛ր ողջ Իսրայելին, Ամոթի [𝕸 Բաալի] չորս հարյուր հիսուն մարգարեներին և Աստարտի չորս հարյուր մարգարեներին, որոնք սնվում են Հեզաբել թագուհու սեղանից»։


Աքաաբը ելավ, որ ուտի և խմի, իսկ Եղիան բարձրացավ Կարմելոս լեռան գագաթը։ Նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ


Նա մի հիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարեի մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ նրա մոտ։ Եղիան նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։


Եղիսեեն այնտեղից գնաց Կարմելոս լեռը և այնտեղից վերադարձավ Սամարիա։


Կինը համետեց էշը և ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչև որ ասեմ՝ “Կանգնի՛ր”։ Բայց եթե քեզ ասեմ՝ “Այստե՛ղ արի”, կգաս։


Ընդառա՛ջ գնա և հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։


Ապա եկավ Եղիսեեի մոտ՝ լեռը, և գրկեց նրա ոտքերը։ Գեեզին մոտեցավ, որ նրան հետ քաշի, բայց Եղիսեեն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ»։


Սպասավոր Գեեզին ասաց Եղիսեեին. «Իմ տերը հրաժարվեց վերցնել ասորի Նեեմանի բերած նվերները։ Կենդանի է Տերը. ես նրա հետևից կվազեմ ու մի բան կվերցնեմ»։


Թագավորը, խոսելով Աստծու մարդ Եղիսեեի սպասավոր Գեեզիի հետ, ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսեեի կատարած բոլոր մեծամեծ գործերը»։


Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։