Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Արդ, մա՛րդ ուղարկիր և ինձ մոտ՝ Կարմելոս լեռան վրա, հավաքի՛ր ողջ Իսրայելին, Ամոթի [𝕸 Բաալի] չորս հարյուր հիսուն մարգարեներին և Աստարտի չորս հարյուր մարգարեներին, որոնք սնվում են Հեզաբել թագուհու սեղանից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ հիմա մա՛րդ ուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին, որոնք կերակրվում են Հեզաբելի սեղանից»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:19
23 Խաչաձեւ Հղումներ  

Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա Աստարտի կուռքեր պատրաստեց։ Ասան կործանեց նրա կուռքերը և հրով այրեց Կեդրոնի հեղեղատում։


Աքաաբը պաշտամունքային սյուն կանգնեցրեց և իր գործերով առավել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայելի բոլոր թագավորները։


Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի չորս կողմերը և մարգարեներին հավաքեց Կարմելոս լեռան վրա։


Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։


Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։


Արդ, Բահաղի բոլոր մարգարեներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մո՛տ կանչեք. թող ոչ ոք չբացակայի, քանի որ Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկվի»։ Հեուն խաբեություն արեց, որպեսզի Բահաղի ծառաներին կորստյան մատնի։


Սակայն չհրաժարվեցին Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այլ դրանց մեջ ընթացան, փայտե սյունն էլ շարունակում էր պաշտամունքի առարկա մնալ Սամարիայում։


Եղիսեեն այնտեղից գնաց Կարմելոս լեռը և այնտեղից վերադարձավ Սամարիա։


Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։


Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։


Բացի այդ, ամեն օր իմ սեղանին մասնակցում էին հարյուր հրեաներ և ուրիշներ, որ մեզ մոտ էին գալիս մեզ շրջապատող հեթանոսներից։


Որքա՜ն գեղեցկացար և որքա՜ն քաղցրացար, և ի՜նչ հեշտալի դարձավ, օ սե՜ր իմ, քո փափկության մեջ։


Նաև Սամարիայի մարգարեների մեջ տեսա անօրենություն, քանի որ Բահաղի անունից մարգարեացան և մոլորեցրին իմ ժողովրդին՝ Իսրայելին։


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։


«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։


Եթե իմ աչքից նետվեն ծովի խորքերը, այնտեղ էլ կհրամայեմ վիշապին, որ խայթի նրանց։


Ամաթը և Մասաղը։ Ծովային կողմից սահմանները հարում են Կարմեղին, Սիորին և Բաղանայեին


Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։


Սամուելն առավոտ կանուխ գնաց՝ հանդիպելու Իսրայելին։ Սամուելին հայտնեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմելոս, իր համար հուշարձան կանգնեցրել և մարտակառքերը հետ դարձնելով՝ իջել է Գաղգաղա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ