Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Աքաաբը ելավ, որ ուտի և խմի, իսկ Եղիան բարձրացավ Կարմելոս լեռան գագաթը։ Նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին և երեսը դրեց իր ծնկների միջև։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:42
21 Խաչաձեւ Հղումներ  

Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։


Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։


Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։


Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր,


Եզեկիան երեսը շրջեց դեպի պատը, աղոթք արեց


Մենք նվաղեցինք քո բարկությունից Եվ քո զայրույթից խռովվեցինք։


ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։


Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրի տակ։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։


Դավիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։


Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։


Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, երկրպագեց Տիրոջը։


Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին։


Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի ձայն է լսվում»։


ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»։ Եղիան ասաց. «Դու յոթ անգա՛մ արա դա»։


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։


Սամուելը Տիրոջն աղաղակեց, ու Տերը նույն օրը երկնքից որոտ և անձրև ուղարկեց։ Ողջ ժողովուրդը սաստիկ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։


խիտ ամպերը ցիրուցան է անելու։ Մեգը ցրելու է նրա լույսը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ