Նրա դեմ դավ նյութեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրա էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների Գաբաթոն քաղաքում, երբ Նաբատն ու ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնի ծառաները նրա դեմ դավ նյութեցին ու արքային սպանեցին իր տան մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։ |
Նրա դեմ դավ նյութեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրա էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների Գաբաթոն քաղաքում, երբ Նաբատն ու ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։
Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։
Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
Նրա դեմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակեեն՝ իր զորապետը։ Նա հարվածեց նրան Սամարիայում՝ արքունի տան առաջ։ Նրա հետ էին Արգոբը և Արիեն, ինչպես նաև չորսհարյուրյակի միջից հիսուն հոգի։ Սպանեց նրան և նրա փոխարեն ինքը թագավորեց։
Եղայի որդի Օվսեեն դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, խփեց ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը թագավորեց Ոզիայի որդի Հովաթամի թագավորության քսաներորդ տարում։
Հուդայի արքա Օքոզիան, տեսնելով այդ, փախավ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եվ նա խոցեց նրան մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Հեբլաամի զառիվերը։ Նա փախավ Մակեդդով և այնտեղ մեռավ։