Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Եղայի որդի Օվսեեն դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, խփեց ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը թագավորեց Ոզիայի որդի Հովաթամի թագավորության քսաներորդ տարում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:30
15 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի արքա Աքազի թագավորության տասներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում ինը տարի թագավորեց Ելայի որդի Օվսեեն։


նույնպես կանեն ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ձեր չարիքների երեսից»։


Սամարիան մերժեց իր թագավորին, ինչպես չոր ոստը՝ ջրի երեսից։


Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։


«Քանի որ այդ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն,


Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն,


Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։


Նրա դեմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակեեն՝ իր զորապետը։ Նա հարվածեց նրան Սամարիայում՝ արքունի տան առաջ։ Նրա հետ էին Արգոբը և Արիեն, ինչպես նաև չորսհարյուրյակի միջից հիսուն հոգի։ Սպանեց նրան և նրա փոխարեն ինքը թագավորեց։


Նրա դեմ գլուխ բարձրացրին Հաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայությամբ հարվածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարեն թագավորեց Սեղղումը։


Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։


Փակեեի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, երկու թագավորների երկրները, որոնցից դու վախենում ես, պիտի լքվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ