Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նախքան առողջանալը Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչը նշան կլինի այն բանի, որ Տերն ինձ կբժշկի, և երրորդ օրը Տիրոջ տունը կգնամ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։ |
Սա է քեզ համար նշան լինելու. այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարին կուտես, ինչ որ նույնից կբուսնի։ Երրորդ տարին կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց բերքը կուտեք։
«Հե՛տ դարձիր և իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո նախնի Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը և տեսա քո արտասուքը։ Ես ահա պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը,
Եսային ասաց. «Սա է նշանը Տիրոջ կողմից, որ Տերն իր խոսքը կկատարի. արևի ստվերը տասն աստիճան առաջ պիտի շարժվի»։
Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.
Գեդեոնն ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսում,