Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եսային ասաց. «Սա է նշանը Տիրոջ կողմից, որ Տերն իր խոսքը կկատարի. արևի ստվերը տասն աստիճան առաջ պիտի շարժվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Սա է քեզ համար նշան լինելու. այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարին կուտես, ինչ որ նույնից կբուսնի։ Երրորդ տարին կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց բերքը կուտեք։


Եզեկիան ասաց. «Ստվերի տասը աստիճան առաջ շարժվելը բնական բան է։ Ո՛չ, այդպես թող չլինի, ստվերը թող տասն աստիճան հետ դառնա»։


Նախքան առողջանալը Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչը նշան կլինի այն բանի, որ Տերն ինձ կբժշկի, և երրորդ օրը Տիրոջ տունը կգնամ»։


Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։


Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը. «Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։


Բայց եթե ասեն. “Մոտեցե՛ք մեզ”, այն ժամանակ կելնենք կգնանք, քանի որ պարզ կլինի, որ Տերը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ