Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը, հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ Եզեկիան հիվանդացել է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։


Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։


Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետև նրա հայրն էլ իմ նկատմամբ է բարի եղել»։ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրանց միջոցով ցավակցի հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամովնացիների երկիրը։


իր որդի Եդդուրային ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու, և շնորհավորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանի որ նա Թովուի թշնամին լինելով՝ նրա դեմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան Դավթին նվիրեց ոսկե, արծաթե և պղնձե անոթներ։


բայց Եզեկիան իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի ու Երուսաղեմի վրա։


Երբ Բաբելոնից իշխանները դեսպաններ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու նրան իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տերը ազատ թողեց նրան՝ փորձելու և գիտենալու համար, թե ի՛նչ կա նրա սրտում։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։


Ու այս ողբը պիտի երգես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. «Ինչպե՜ս ընկավ բռնակալը, և լռեց ահաբեկողը։