Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 իր որդի Եդդուրային ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու, և շնորհավորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանի որ նա Թովուի թշնամին լինելով՝ նրա դեմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան Դավթին նվիրեց ոսկե, արծաթե և պղնձե անոթներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա պիտի փրկի Իսրայելին իր բոլոր նեղություններից։


իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։


Երբ ողջակեզ մատուցելը վերջացրեց, Սամուելը եկավ։ Սավուղն ընդառաջ գնաց՝ նրան դիմավորելու և ողջունելու։


Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հրովարտակներով ու նվերներով, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել է մերձիմահ և առողջացել։


Արքայի ծառաները մտան, որ շնորհավորեն մեր տեր Դավիթ արքային։ Նրանք ասացին. “Թող Աստված քո Սողոմոն որդու անունը առավել մեծացնի, քան քո անունը, և նրա աթոռն առավել բարձրացնի, քան քո աթոռը”։ Արքան իր անկողնի մեջ գլուխ խոնարհեց՝


Հովսեփը նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եք», և ավելացրեց. «Ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թե տակավին կենդանի է, ողջ-առո՞ղջ է»։


Եմաթի արքա Թովուն, լսելով, որ Դավիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զորքերին,


Դավիթ արքան այս ամենը Տիրոջը նվիրաբերեց, ինչպես նվիրաբերել էր իր հաղթած բոլոր ազգերից՝


Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղեմ և ընծաներ՝ Հուդայի արքա Եզեկիային։ Եզեկիան դրանից հետո բարձրացավ բոլոր ազգերի աչքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ