Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ բնակվող մարդիկ տկարացան ու զարհուրեցին, ամաչեցին ու դարձան վայրի խոտի նման, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի և ամեն հասնողի ոտքի կոխան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը, Ուստի զարհուրեցին և ամաչեցին Եվ դաշտի խոտի պես եղան, Եվ կանաչ բանջարի, Տանիքի խոտի պես Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։ |
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, Այնքան զորացրեց Տերն իր ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։
Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, պիտի տանջվեն, ինչպես երկունքի ցավով բռնված ծննդաբերող կանայք։ Փռնչալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը,
Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։
ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տիրոջ ձեռքը մի՞թե ուժասպառվել է։ Այժմ կտեսնես՝ իմ ասածը կկատարվի՞, թե՞ ոչ»։
Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։
քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,