Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչև օրս նրանք առաջնորդվում են իրենց սովորույթներով. թեև երկնչում են Տիրոջից, բայց վարվում են ըստ իրենց սովորույթների ու կանոնների, նաև ըստ այն պատվիրանի և օրենքների, որ Տերը պատվիրել էր Հակոբի որդիներին, ում անունը դրել էր Իսրայել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։ |
Եվ Հակոբին ասաց. «Այսուհետև Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել, որովհետև դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»։
և ասաց. «Քո անունը Հակոբ է, բայց այլևս Հակոբ չես կոչվելու, այլ քո անունը Իսրայել կլինի»։ Եվ նրան կոչեց Իսրայել։
Նա ասաց Հերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. “Ահա ես Սողոմոնի թագավորությունը պիտի պատառոտեմ և քեզ պիտի հանձնեմ տասը ցեղ,
առավ տասներկու քար, ըստ Իսրայելի ցեղերի թվի, ինչպես Տերն էր ասել նրան՝ «Իսրայե՛լ թող լինի քո անունը»։
Իրենց բնակության սկզբնական շրջանում նրանք չվախեցան Տիրոջից, և Տերն առյուծներ ուղարկեց, որոնք հոշոտեցին շատերին։
թեև երկնչում էին Տիրոջից, պաշտում էին իրենց աստվածներին ըստ այն ազգերի կրոնների, որոնց Աստված մերժել էր։
«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, Իսրայելի անունով կոչվածնե՛ր և Հուդայի սերնդի՛ց ծնվածներ, որ երդվում եք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով և հիշում նրան, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։