Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 35:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 և ասաց. «Քո անունը Հակոբ է, բայց այլևս Հակոբ չես կոչվելու, այլ քո անունը Իսրայել կլինի»։ Եվ նրան կոչեց Իսրայել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Աստված նրան ասաց. «Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 35:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [Իշխանուհի] թող լինի նրա անունը։


Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ [Հայր բազում ազգերի] պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։


Եվ Հակոբին ասաց. «Այսուհետև Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել, որովհետև դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»։


առավ տասներկու քար, ըստ Իսրայելի ցեղերի թվի, ինչպես Տերն էր ասել նրան՝ «Իսրայե՛լ թող լինի քո անունը»։


Մինչև օրս նրանք առաջնորդվում են իրենց սովորույթներով. թեև երկնչում են Տիրոջից, բայց վարվում են ըստ իրենց սովորույթների ու կանոնների, նաև ըստ այն պատվիրանի և օրենքների, որ Տերը պատվիրել էր Հակոբի որդիներին, ում անունը դրել էր Իսրայել։


Արգանդում խաբեց իր եղբորը և իր ջանքերով հզորացավ Աստծու առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ