Հովաթամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնի Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքազը։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։ |
Հովաթամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնի Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքազը։
Հուդայի արքա Աքազի թագավորության տասներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում ինը տարի թագավորեց Ելայի որդի Օվսեեն։
Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։
Տերն ասաց Եսայուն. «Դու քո որդի Յասուբի հետ Կտավ սպիտակեցնողի ագարակի վերին ճանապարհի վրա՝ ջրավազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին
Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։
Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։