13 նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե,
13 նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն,
Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։
Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Զաքարիայի դուստրն էր, անունը Աբաութ։
Իսրայելի արքա Եղայի որդի Օվսեեի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի Աքազ արքայի որդի Եզեկիան։
Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում Հուդայի արքա եղավ Աքազը՝ Հովաթամի որդին։
Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Մանասեն։
Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Եզեկիան։
նրա որդին՝ Ամասիա, նրա որդին՝ Ազարիա, նրա որդին՝ Հովաթամ,
նրա որդին՝ Ամովս, նրա որդին՝ Հովսիա։
Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։