Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Հովասը թագավոր օծվեց, յոթ տարեկան էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։


Հեուի թագավորության յոթերորդ տարում թագավոր դարձավ Հովասը, որը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Սաբիա էր, Բերսաբեե քաղաքից։


Հուդայի արքա Օքոզիայի որդի Հովասի թագավորության քսաներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց Հեուի որդի Հովաքազը։ Նա թագավորեց տասնյոթ տարի։


Հուդայի արքա Հովասի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հովաքազի որդի Հովասը։ Նա Սամարիայում թագավորեց տասներկու տարի։


Հուդայի արքա Օքոզիան, տեսնելով այդ, փախավ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եվ նա խոցեց նրան մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Հեբլաամի զառիվերը։ Նա փախավ Մակեդդով և այնտեղ մեռավ։


նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Օքոզիա, նրա որդին՝ Հովաս,