Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Հուդայի արքա Հովասի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հովաքազի որդի Հովասը։ Նա Սամարիայում թագավորեց տասներկու տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնվեց տարի։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Հովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովասը։


Նա չարիք գործեց Տիրոջ առջև, չհրաժարվեց Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, թաղվեց դրանց մեջ։


Իսրայելի արքա Հովաքազի որդի Հովասի թագավորության երրորդ տարում թագավորեց Հուդայի արքա Հովասի որդի Ամասիան։


Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։


Երբ Հովասը թագավոր օծվեց, յոթ տարեկան էր։


Հուդայի արքա Օքոզիայի որդի Հովասի թագավորության քսաներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց Հեուի որդի Հովաքազը։ Նա թագավորեց տասնյոթ տարի։


Հուդայի երկրի արքա Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մահվանից հետո ապրեց տասնհինգ տարի։


Այս է այն խոսքը, որ Տերն ասել էր Հեուին. «Քո որդիներից միայն մինչև չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայելի գահին»։ Եվ այդպես էլ եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ