բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, կողոպտեցին այն և տարան արքայի տան ամբողջ հարստությունը, նրա տղաներին ու աղջիկներին, և նա զրկվեց իր բոլոր որդիներից, բացի ամենակրտսեր որդուց՝ Օքոզիայից։
և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։