Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հուդայի արքա Օքոզիայի որդի Հովասի թագավորության քսաներկուերորդ տարում Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց Հեուի որդի Հովաքազը։ Նա թագավորեց տասնյոթ տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնյոթ տարի։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Յոթերորդ տարում Հովիդայե քահանան Տիրոջ տուն կանչեց հարյուրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինվորներին, ու նրանց Տիրոջ անունով երդվեցնելով՝ նրանց ցույց տվեց արքայի որդուն։


Երբ Օքոզիան թագավոր դարձավ, քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Իսրայելի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։


Նրա ծառաները նրա դեմ ելան, դավաճանեցին նրան և Գաղաադում բնակվող Մաալոնի տանը սպանեցին Հովասին։


Նա Տիրոջ առջև չարիք գործեց, ընթացավ Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարվեց։


Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։


Երբ Հովասը թագավոր օծվեց, յոթ տարեկան էր։


Հուդայի արքա Հովասի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հովաքազի որդի Հովասը։ Նա Սամարիայում թագավորեց տասներկու տարի։


Այս է այն խոսքը, որ Տերն ասել էր Հեուին. «Քո որդիներից միայն մինչև չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայելի գահին»։ Եվ այդպես էլ եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ