Գործք Առաքելոց 8:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փիլիպպոսը բացեց իր բերանը և այդ գրքից սկսելով՝ Հիսուսին ավետարանեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փիլիպպոսը բաց արեց բերանը և սկսելով այս գրքից՝ նրան ավետարանեց Հիսուսի մասին։ |
Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։
Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։
Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։
քանի որ հրեաներին բուռն կերպով հրապարակավ հանդիմանում էր՝ Սուրբ Գրքի միջոցով ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը։
Եվ ահա շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որի մասին քարոզում է Պողոսը»։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
որպեսզի հանգստության ժամանակները գան Տիրոջից, և որպեսզի նա ուղարկի Հիսուսին՝ ձեզ համար վաղօրոք սահմանված Քրիստոսին։
Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Աղաչում եմ քեզ, մարգարեն ո՞ւմ մասին է ասում այս՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։
մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար,
որովհետև չմտադրվեցի ձեր մեջ գիտենալ այլ բան, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսին և նույն խաչվածին։