Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եվ ահա շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որի մասին քարոզում է Պողոսը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 19:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ են հանում. հետևաբար նրանք ձեր դատավորներն են։


Հովհաննեսը խոսքն ուղղեց Հիսուսին և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չի շրջում, և արգելեցինք նրան»։


Եթե ես դևերին հանում եմ Բեեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչո՞վ են հանում. դա ցույց է տալիս, որ դուք սխալ եք։


Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում»։


բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ»,


Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։


Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։


Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,


Հեսուն այդ օրը նզովեց Երիքովը և ասաց. «Տիրոջ առաջ անիծյալ լինի այն մարդը, որ կվերականգնի Երիքով քաղաքը, նրա հիմքերը իր անդրանիկ որդու վրա կդնի, նրա պարիսպների դարպասները՝ իր կրտսեր որդու»։ Այդպես էլ արեց Ազան Բեթելացին. իր անդրանիկի՝ Աբիրոնի վրա դրեց նրա հիմքերը և իր փրկված կրտսերի վրա կանգնեցրեց նրա դարպասները։


Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։


Հողը կմշակես, բայց նա արդյունք չի տա։ Հառաչելով ու դողալով պիտի ապրես երկրի վրա»։


Այս անողները ոմն Սկևոս հրեա քահանայապետի յոթ որդիներն էին։


Որովհետև երկյուղ ունեմ, որ հաճույքով կընդունեք որևէ մեկին, եթե գա ու քարոզի մեր քարոզածից տարբեր Քրիստոսի, ձեր ստացած Հոգուց տարբեր մի հոգի կամ ձեր ընդունած Ավետարանից տարբեր մի ավետարան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ