Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 8:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Աղաչում եմ քեզ, մարգարեն ո՞ւմ մասին է ասում այս՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ ներքինին Փիլիպպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ո՞ւմ մասին է մարգարեն այս ասում՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 8:34
6 Խաչաձեւ Հղումներ  

Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։


Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն։ Աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ արտի որոմների առակը»։


Նա վեր կացավ ու գնաց։ Եվ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների կանդակայի, այսինքն՝ թագուհու պաշտոնյաներից մեկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղեմ երկրպագելու էր եկել,


Նրա խոնարհության պատճառով նրա դատաստանը տեղի չունեցավ։ Նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերացվեց» (Ես. 53.7-8)։


Փիլիպպոսը բացեց իր բերանը և այդ գրքից սկսելով՝ Հիսուսին ավետարանեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ