Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 8:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Երբ տակավին ճանապարհին էին, մի ջրի մոտ հասան։ Ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 8:36
9 Խաչաձեւ Հղումներ  

«Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։


Իսկ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին,


Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել.


Սա է, որ եկավ ջրով, Հոգով և արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլև արյամբ ու ջրով։


Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։


նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։


Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։


Փիլիպպոսն ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»։ Նա պատասխանեց՝ ասելով. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ