Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
Գործք Առաքելոց 8:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։ |
Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։
Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։
Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։
Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը