Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց թեզբացի Եղիային. «Վե՛ր կաց, գնա՛ Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորելու և ասա՛ նրանց. “Մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու”։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:3
21 Խաչաձեւ Հղումներ  

Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


իմ հոգու տկարանալու ժամանակ քեզ կանչեցի, հիշեցի Տիրոջը. և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։


Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Ասափի


Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։


Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։


Դրանից հետո նա իր ամբողջ բանակով վերադարձավ Եղիսեեի մոտ ու կանգնելով նրա առջև՝ ասաց. «Հիմա համոզվեցի, որ չկա Աստված ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայելում։ Արդ, ընծա՛ ընդունիր քո ծառայից»։


Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր և մեջքին կաշվե գոտի էր կապել»։ Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»։


Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։


Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։


Տերը, խոսելով թեզբացի Եղիայի հետ, ասաց.


Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։


Նա քուն մտավ, ննջեց ծառի տակ։ Եվ ահա մեկը մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։


Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։


Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տերը խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա՛ ու երևա՛ Աքաաբին, և ես անձրև կտամ երկրին»։


Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,


Երբ Աստծու մարդ Եղիսեեն լսեց, որ Իսրայելի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նեեմանն ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»։


որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։


Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ