Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 8:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ ահա Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և մոտեցի՛ր այդ կառքին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և այդ կառքի՛ն մոտեցիր»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 8:29
16 Խաչաձեւ Հղումներ  

Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։


և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։


Եվ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահավասիկ երեք մարդ քեզ է փնտրում.


Եվ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաև այս վեց եղբայրները, և մենք մտանք այն մարդու տունը։


Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։


Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝


Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։


վերադառնալիս, իր կառքի մեջ նստած, Եսայի մարգարեության գրքից էր ընթերցում։


Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ Եսայի մարգարեությունից էր ընթերցում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդյոք այն, ինչ ընթերցում ես»։


Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա, իսկ Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ Փիլիպպոսին, ու ներքինին այլևս չտեսավ նրան։ Եվ ուրախությամբ շարունակեց իր ճանապարհը։


Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։


Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին


Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. «Այսօր, եթե նրա ձայնը լսեք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ