Գործք Առաքելոց 7:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ա՛յս Մովսեսն է, որ ասաց Իսրայելի որդիներին. “Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեք”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդիներին ասաց. "Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրա՛ն լսեք"։ |
Մի ամպ հովանի եղավ նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։
Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։