Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 21:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 21:11
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։


Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին՝ «Սա՛ է ճշմարիտ մարգարեն».


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Ա՛յս Մովսեսն է, որ ասաց Իսրայելի որդիներին. “Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեք”։


Կույրին դարձյալ ասացին. «Իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Նա ասաց՝ մարգարե է։


Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։


Կինը նրան ասաց. «Տե՛ր, ինձ թվում է, թե դու մարգարե ես։


Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։


Ուրիշներն ասում էին, թե՝ «Եղիան է», իսկ մյուսները, թե՝ «Մարգարե է կամ թե մարգարեների նման մեկը»։


Եվ նրանց հարցրեց՝ ի՞նչ։ Եվ նրանք պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցու հետ պատահածի մասին, որ մարգարե էր, հզոր՝ թե՛ գործերով և թե՛ խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ,


Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։


Ասե՛ք նրան, որ նույնը կլինի այսօր և վաղը, և հաջորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև ընդունված չէ մարգարեին սպանել Երուսաղեմից դուրս»։


Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։


Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաքը դղրդաց։ Ասում էին. «Ո՞վ է սա»։


իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»։


Եվ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ նրան մարգարե էր համարում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ