Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։
Արդ, հրամայի՛ր, որ գերեզմանը մինչև երրորդ օրն զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե՝ “Մեռելներից հարություն առավ”։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։
և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։
Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։
Արդարև, Աստծու Խոսքը ձեր միջոցով թնդաց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատը սփռվեց ամենուրեք, ուստի կարիք չունենք այդ մասին խոսելու,