Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 27:64 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

64 Արդ, հրամայի՛ր, որ գերեզմանը մինչև երրորդ օրն զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե՝ “Մեռելներից հարություն առավ”։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

64 Արդ հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությամբ պահպանվի. գուցե նրա աշակերտները գիշերով գան, նրան գողանան ու ժողովրդին ասեն. "Մեռելներից հարություն առավ"։ Այդ վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:64
5 Խաչաձեւ Հղումներ  

Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։


և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։


Պիղատոսը նրանց ասաց. «Պահակազոր ունեք, գնացե՛ք, ուշադիր պահպանե՛ք, ինչպես որ գիտեք»։


և ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան, գողացան նրան։


Արդարև, մեր հորդորը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգամտությամբ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ