Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 25:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց Փեստոսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ բաների համար իմ առաջ այնտեղ դատվել»։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 25:9
5 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակով ծեծել տալուց հետո հանձնեց, որպեսզի խաչը հանվի։


Երբ տեսավ, որ այդ հաճելի է հրեաներին, ավելի առաջ գնաց ու Բաղարջակերաց օրերին Պետրոսին էլ բռնեց։


Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։


Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, մեղադրյալին ասացի, թե կկամենա՞ր Երուսաղեմ գնալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել։


նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։