Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 25:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 որ շնորհ անի և Պողոսին Երուսաղեմ կանչի, որովհետև դարան էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 25:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Ամբարիշտին մի՛ մոտեցրու արդարների արոտին, և մի՛ խաբվիր նրա որովայնի լիությամբ։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։


Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ։


և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։


Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։


Եվ մի՞թե, ինչպես զրպարտում են մեզ և ինչպես ոմանք մեր մասին ասում են՝ իբր թե ասել ենք՝ «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այսպիսի մարդկանց դատապարտությունն արդար է։


Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ