Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 25:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 քանի որ Պողոսը պատասխանում էր. «Ոչնչով հանցավոր չեմ ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 որովհետև նա պատասխանում էր. «Ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսրի դեմ որևէ մեղք չեմ գործել»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 25:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։


Ինձ ո՛չ տաճարում են որևէ մեկի հետ գտել խոսելիս և կամ շուրջս բազմություն հավաքելիս, ո՛չ ժողովարաններում և ո՛չ էլ քաղաքում։


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Եվ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրեաստանից ոչ մի նամակ չենք ստացել, մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խոսել քո մասին։


Իսկ ո՞ւր են ձեր այն մարգարեները, որոնք մարգարեություն էին անում ու ասում, թե բաբելացիների արքան չի գալու այս երկիրը՝ ձեզ վրա։


Պողոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես.


Նա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք և կամեցանք դատել ըստ մեր օրենքի։


Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։


որովհետև ինձ եբրայեցիների երկրից գողացան. այստեղ ոչինչ չարեցի, և ինձ գցեցին այս գուբը»։


Բայց խոստովանում եմ քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որի մասին ասում են՝ հերձված է, այդպե՛ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հավատալով այն ամենին, որ գրված է Օրենքում և մարգարեների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ