Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 25:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Պողոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Պողոսն ասաց. «Ես կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, և ինքդ էլ քաջ գիտես։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 25:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։


Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։


Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։


Եվ երբ այստեղ եկան, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։


Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։


Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։


Եվ մինչ գնում էին, իրար հետ խոսում էին ու ասում. «Մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։


Նրանք, երբ ինձ դատեցին, կամեցան ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։


Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ