Երբ Ադոնիան ու նրա բոլոր հյուրերն ավարտեցին ուտելը, լսեցին ուրախության աղմուկ-աղաղակը։ Հովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։
Գործք Առաքելոց 21:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասավ, թե ամբողջ Երուսաղեմը խռովվել է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։ |
Երբ Ադոնիան ու նրա բոլոր հյուրերն ավարտեցին ուտելը, լսեցին ուրախության աղմուկ-աղաղակը։ Հովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։
Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։
որովհետև մեզ համար էլ վտանգ կա, որ մեղադրվենք այսօրվա այս կռվի պատճառով, որ տեղի ունեցավ առանց որևէ հանցանքի առկայության։ Դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս ժողովի համար»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։
չլինի՞ թե դու ես այն եգիպտացին, որ օրեր առաջ ապստամբեցրիր և անապատ հանեցիր չորս հազար սուսերավոր ավազակների»։
Մինչև այս խոսքը նրան ունկնդրում էին, բայց այնուհետև բարձրացրին ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսին չպետք է ապրի»։
Պողոսը, իր մոտ կանչելով հարյուրապետերից մեկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։
Ֆելիքսը նրանց գործը հետաձգեց, քանի որ ավելի ստույգ գիտեր այդ ճանապարհի մասին, և ասաց. «Մինչ Լյուսիաս հազարապետն այստեղ իջնի, ձեր գործը կհետաձգեմ»։
Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպպասը և Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան և հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, և Պողոսին բերեցին։