Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Մինչև այս խոսքը նրան ունկնդրում էին, բայց այնուհետև բարձրացրին ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսին չպետք է ապրի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 22:22
6 Խաչաձեւ Հղումներ  

Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքա և մեզ հետ ներկա ամենքդ, տեսնո՞ւմ եք սրան. հրեա ամբողջ ժողովուրդը թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ սրա մասին ամբաստանություն էին անում ինձ մոտ և աղաղակում, թե նա չպետք է կենդանի մնա։


քանի որ ժողովրդի բազմությունը հետևից էր գնում՝ աղաղակելով՝ «Մա՛հ դրան»։


Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ, վերացրո՛ւ դրան մեր միջից և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ես ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք այլ թագավոր չունենք, կայսրից բացի»։


Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերացրո՛ւ և արձակի՛ր մեզ համար Բարաբբային»,


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ