Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 25:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպպասը և Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան և հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, և Պողոսին բերեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Հաջորդ օրը, երբ Ագրիպպասն ու Բերնիկեն մեծ հանդիսավորությամբ եկան ու հազարապետների և քաղաքի պատվավոր մարդկանց հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, ու Պողոսին բերեցին։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 25:23
18 Խաչաձեւ Հղումներ  

Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։


Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։


Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։


Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։


հսկաների սրով հանդերձ, և կործանելու եմ քո զորությունը։ Ազգերի ամենից անգութներն են գալու և ջնջելու են եգիպտացիների ամբարտավանությունը. խորտակվելու է նրանց ամբողջ զորությունը։


Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։


Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։


Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի առթիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին և Գալիլեայի մեծամեծներին։


Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։


Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպպաս արքան և Բերենիկեն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։


Արքան ոտքի ելավ, ապա՝ կուսակալը, Բերինիկեն և նրանց հետ բոլոր նստածները։


Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.


նրանք, ովքեր օգտվում են այս աշխարհից, թող ապրեն այնպես, իբր չեն վայելում, որովհետև այս աշխարհի վայելչությունն անցնելու վրա է։


Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։


քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,


Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ