Գործք Առաքելոց 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին և պատմում իրենց գործերի մասին։ |
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-
որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։
Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։
Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։
Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ,
Եվ այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին ու հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ, և փառավորվում էր Տեր Հիսուսի անունը։
Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին իրենց գրքերը և բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշվեցին և գտան, որ հիսուն հազար արծաթ դահեկան էր։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։