Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։
Գործք Առաքելոց 19:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ոչ պակաս զորավոր գործեր էր անում Պողոսի միջոցով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված Պողոսի ձեռքով ոչ պակաս զորավոր գործեր էր անում։ |
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։
Նրանք երկար ժամանակ շրջում էին ու համարձակ խոսում, և Տերը վկայում էր իր շնորհի խոսքի մասին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ և հրաշքներ լինեն։
Ամբողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։
Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։
Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում ժողովրդի մեջ, և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահում էին։
Սիմոնն ինքն էլ հավատաց և մկրտվելով մշտապես Փիլիպպոսին էր հետևում։ Նա, տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։
Արդ, Աստված Հոգին բաշխում է ձեզ և ձեր մեջ հրաշքներ է գործում նրա համար, որ Օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզությանը հավատացիք։
Աստված այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։