Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 16:18
12 Խաչաձեւ Հղումներ  

Այն նշանները կուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր կհանեն, լեզուներ կխոսեն,


Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛ս, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և շտկի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։


Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։


Եվ նա բազմաթիվ հիվանդների բժշկեց տեսակ-տեսակ հիվանդություններից, բազում դևեր հանեց և դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։


Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ։


Կանչելով տասներկու առաքյալներին՝ նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները։


իսկ նավակը ցամաքից բավական հեռացել էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին դիմացից էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ