Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։
Գործք Առաքելոց 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Շիղան ու Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը տրվեց քարոզին՝ հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։ |
Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։
Ես լցվեցի բարկությամբ և այն զսպեցի իմ մեջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրա, նաև երիտասարդների բազմության վրա. այր ու կին առհասարակ գերեվարվելու են, ծերը և հասուն տարիք ունեցողները քշվելու են։
Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։
Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով, արդարադատությամբ և կարողությամբ՝ Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։
որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”։
Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։
Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։
Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, թե ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկված եմ նրա առաջից։
Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։
Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։
Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա։ Եվ այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի,
այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էր։ Այստեղ մնացինք մի քանի օր։
Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։
Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։
քանի որ հրեաներին բուռն կերպով հրապարակավ հանդիմանում էր՝ Սուրբ Գրքի միջոցով ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը։
Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։
Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։
Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղություններ են սպասում քեզ”։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Բայց Սողոսն առավել ևս էր զորանում և նեղն էր դնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով, որ սա է Քրիստոսը։
որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզեցինք մենք՝ ես, Սիղվանոսն ու Տիմոթեոսը, չեղավ թե՛ այո և թե՛ ոչ, այլ Աստծու այո՛-ն եղավ։
Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։
Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
իսկ Տիմոթեոսին՝ մեր եղբորն ու Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ ուղարկեցինք՝ ձեզ ամրապնդելու և քաջալերելու ձեր հավատի մեջ,
Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ,
Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։