որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Գործք Առաքելոց 18:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեղյակ էր նա Տիրոջ ճանապարհին և եռում էր հոգով, խոսում և ճշմարտությամբ ուսուցանում էր Հիսուսի մասին, բայց գիտեր միայն Հովհաննեսի մկրտությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին։ Նա միայն Հովհաննեսի մկրտությունը գիտեր։ |
որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Իմ նեղության մեջ Ես աղոթեցի Տիրոջը, Եվ Տերը լսեց ինձ։
Թող Աստված ելնի, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, Եվ նրան ատողները թող փախչեն նրա երեսից։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։
Անապատում կանչողի ձայնն է. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները” (Ես. 40.3)»։
Նրանք եկան և նենգամտորեն հարց էին տալիս Հիսուսին ու ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։
Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։
ու ասաց. «Դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարելու։
Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։
Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
Իսկ երբ ոմանք, բազմության առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, խստասրտությամբ չհամոզվեցին և ընդդիմացան՝ նրանցից բաժանվելով, աշակերտներին զատեց և ամեն օր խոսում էր Տյուրան անունով մեկի դպրանոցում։
և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։
Ոչ ոք, զինվորական դառնալով, չի զբաղվի քաղաքացիական կյանքի գործերով՝ իր զորավարին հաճոյանալու համար։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
որ նրանցով փորձի Իսրայելին, թե արդյոք նրանք կզգուշանա՞ն և Տիրոջ ճանապարհով կգնա՞ն, ինչպես զգուշացան նրանց հայրերը, թե՞ ոչ»։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։