Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։
Գործք Առաքելոց 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նա և իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ՝ ասելով. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք, մնացե՛ք»։ Եվ ստիպելով մեզ տարավ։ |
Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։
ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։
Մի օր, երբ Եղիսեեն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսեեն շատ հաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու և խմելու։
Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա։
Եվ տերը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստե՛ղ մտցրու, որպեսզի տունս լցվի”։
Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։
Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և ինքն ու յուրայինները բոլորն էլ անմիջապես մկրտվեցին։
Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։
Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ տնով հավատաց Տիրոջը։ Նաև կորնթացիներից շատերը, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։
Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որ Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, կին թե տղամարդ՝ բոլորն էլ մկրտվեցին։
Ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ և՛ Փիլիպպոսը, և՛ ներքինին։ Եվ Փիլիպպոսը մկրտեց նրան։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։
Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, Եփեսոսում գտնվող սրբերին ու Քրիստոսին հավատացողներին։
Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։
Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։
Սիրելի՛ս, հավատարմությամբ ես գործում. ինչ անում ես եղբայրների համար, նույնն արա՛ նաև օտարների համար,
Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, և տեղի տալով՝ Սավուղը գետնից վեր կացավ ու նստեց աթոռին։