Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 16:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել. նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 16:16
21 Խաչաձեւ Հղումներ  

իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։


Այսպիսով Սավուղը, համաձայն Տիրոջ խոսքի, մեռավ իր այն անօրենությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան,


Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։


Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։


Ես դեմ կելնեմ այն անձին, որ ծառայի վհուկներին ու ոգեհարցներին, ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից։


Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի գետափ, որտեղ հրեաները սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։


Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։


Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով՝ քաշ տվեցին դեպի հրապարակ՝ իշխանների առաջ։


Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհյանի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։


կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,


որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։


Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։


Սավուղն իր ծառաներին ասաց. «Մի ոգեհարց կի՛ն գտեք, որ գնամ նրա մոտ ու հարց տամ նրան»։ Ծառաները նրան ասացին. «Ահա մի ոգեհարց կին կա Այենդորում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ