Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։
Գործք Առաքելոց 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և հավատացյալների մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։ |
Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։
Եզրասը Երուսաղեմ հասավ հինգերորդ ամսվա ամսամուտին, որովհետև Տիրոջ ձեռքը բարությամբ նրանց հետ էր։
Եվ քանի որ Աստծու բարերար ձեռքը մեզ հետ էր, մեզ մոտ եկան Իսրայելի որդի Ղևիի որդիներից. առաջինը եկան նրա որդիները և եղբայրները՝ տասնութ հոգի,
Եվ նրանց պատմեցի, թե ինչպես Տիրոջ ձեռքը բարությամբ ինձ հետ էր եղել, նաև թագավորի այն խոսքերը, որ ինձ ասել էր, և նրանց ասացի. «Արդ, եկե՛ք գործի անցնենք և շինենք»։ Այպիսով նրանց ձեռքերը զորացան բարի գործի համար։
Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։
Եվ բոլոր լսողներն այս ամենը պահում էին իրենց սրտում և ասում էին. «Արդյոք ի՞նչ պիտի դառնա այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։
Դրա համար ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չնեղելու նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն,
օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։