Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 1:66 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

66 Եվ բոլոր լսողներն այս ամենը պահում էին իրենց սրտում և ասում էին. «Արդյոք ի՞նչ պիտի դառնա այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

66 Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 1:66
16 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և հավատացյալների մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ։


Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։


Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։


Տերը Հովսեփի հետ էր. նրա գործերը բարեհաջող էին, և նա մնաց իր եգիպտացի տիրոջ տանը։


Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ մինչ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մեջ դուք պահե՛ք այս խոսքերը. որ Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»։


Մանուկն աճում և զորանում էր՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհները նրա վրա էին։


Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։


Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, որն իր մեջքը պինդ կապելով՝ վազեց և Աքաաբից առաջ հասավ Հեզրայելի մուտքի մոտ։


Ծառաներից մեկն ասաց. «Ես տեսել եմ բեթղեհեմացի Հեսսեի տղային, որ գիտի սաղմոսել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եվ Տերը նրա հետ է»։


Մանուկ Սամուելը, եփուդ հագած, Տիրոջ առջև ծառայություն էր անում։


Նրա եղբայրները նախանձեցին նրան, իսկ հայրը մտքում պահում էր նրա պատմածը։


Նրանց ցորենի պարարտությամբ կերակրեց Եվ ժայռի մեղրով հագեցրեց նրանց։


այն հույսի համար, որ վերապահված է ձեզ երկնքում։ Այդ հույսի մասին նախապես լսեցիք Ավետարանի՝ ճշմարիտ խոսքի միջոցով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ