Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց,
Գործք Առաքելոց 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։ |
Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց,
դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա՛ այն ամենը, ինչ օտարականը կխնդրի քեզնից, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպես, ինչպես Իսրայելը՝ քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչվել իմ շինած այս տունը։
Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։
Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։
Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։
Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսները գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ողջին ինչո՞ւ եք մեռելների մեջ փնտրում։
ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։
Ես ասացի. “Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր”։ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կպատմվի այն ամենի մասին, որ պետք է անես”։
Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Տերը եկավ, կանգնեց և, ինչպես նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է»։