Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։
Գործք Առաքելոց 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, հափշտակության մեջ ընկավ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ |
Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։
Աստվածային տեսիլքի մեջ նա ինձ բերեց Իսրայելի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լեռան վրա, իսկ դրա վրա՝ դեմ հանդիման, կար քաղաքի պես մի շինվածք։
որ լսել է Աստծու պատգամները և հմուտ է Բարձրյալի գիտությանը, քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։
«Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ մի տեսիլք տեսա. իջնում էր սփռոցանման մի մեծ անոթ՝ չորս ծայրերից երկնքից կախված, որը հասավ մինչև ինձ մոտ։
Եվ այնպես պատահեց, որ երբ վերադարձա Երուսաղեմ և տաճարում աղոթում էի, մտահափշտակության մեջ ընկա.
Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.