Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 «Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ մի տեսիլք տեսա. իջնում էր սփռոցանման մի մեծ անոթ՝ չորս ծայրերից երկնքից կախված, որը հասավ մինչև ինձ մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 «Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ տեսիլք տեսա. վերևից չորս ծայրը կախված սփռոցի պես մի բան էր իջնում երկնքից ու հասավ մինչև ինձ։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 11:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Տեսա, որ ահա մի ձեռք էր երկարել դեպի ինձ, ու դրա մեջ մի գրամատյան կար։ Այն փռեց իմ առաջ, ու դրա մեջ՝ ներսից ու դրսից, ողբեր, սգերգեր ու վայեր էին գրված։


և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։


Եվ այնպես պատահեց, որ երբ վերադարձա Երուսաղեմ և տաճարում աղոթում էի, մտահափշտակության մեջ ընկա.


Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։


Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։


Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։


Ամբողջ Հոպպեում հայտնի դարձավ այս, և շատերը հավատացին Տիրոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ